Անմոռանալի ճամփորդություն

Նախաբան

Արևոտ ու պայծառ օր էր 06.06.2016-ը:

Մի խումբ երեխաներով, ուրախությամբ ու հրճվանքով շարժվեցինք Ձիթհանքով:

 

Առաջին օր

Տրանսպորտի պատուհաններից նայում էինք դուրս ու հիանում  բազմագույն ծաղիկներով: Մի տեղ կանգառ արեցինք, հանգստացանք, խաղացինք ու առաջ շարժվեցինք: Երկար ճանապարհից հետո վերջապես հասանք տեղ: Մենք մնալու էինք իմ ընկերոջ՝ Արեգ նշանյանի տատիկի և պապիկի գյուղի տանը: Տունը շատ մեծ էր, գեղեցիկ: Ինձ շատ դուր եկավ տունը և տան  բակը, որտեղ կային շատ հին ծառեր և տարատեսակ բույսեր: Կես ժամ հանգստից հետո բոլորս իրար հետ գնացինք Կարմիր վանք, որը  կառուցվել է 11-րդ դարում: Մտանք վանք, աղոթեցինք, մոմ վառեցինք, ապա դուրս եկանք ու սկսեցինք տարբեր խաղեր խաղալ: Խաղացինք գող-ոստիկան խաղը: Ես, Արեգը, Հայկը ու Առնոն ոստիկաններն էինք, իսկ մյուսները՝ գողեր: Մենք նրանց հետևում էինք, որ բռնեինք, իսկ նրանք ավելի ու ավելի էին հեռանում: Վերջը այնքան գնացին հեռու, որ արդեն չէին երևում: Մի ձև նրանց կանչելուց հետո բոլորս հավաքվեցինք ու կեռաս, խնձոր կերանք: Մութն ընկնում էր, ու մենք որոշեցինք արդեն գնալ: Հասանք  տուն, ընթրեցինք ու քնեցինք:

 

Երկրորդ օր

Երկրորդ օրը մեզ համար ճակատագրական դարձավ: Գնացինք ուրց հավաքելու, երբ Հայկը՝ եղբայրս, կորցրեց իր ռադիոհաղորդիչը: Ման եկանք, բայց ոչինչ չգտանք: Հետ գալուց ուժեղ կարկուտ սկսվեց: Մենք ցորենի արտերի միջով, կարկուտի մեջ, ցուրտ, մառախուղ ու ոչինչ չի երևում, վազում էինք: Հազիվ մի ապաստարան գտանք ու մտանք: Ապա արագ-արագ գնացինք տուն ու փոխվեցինք՝ ոտքից գլուխ: Մի վատ բան ևս պատահեց. Էրիկի հեռախոսը անհետ կորավ կարկուտի ու ցորենի արտերի մեջ: Եղանակը մի քիչ հանգտացավ ու խորոված պատրաստեցինք: Խորովածը կերանք, մի քիչ կարթ խաղացինք ու քնեցինք:

Երրորդ օր

 

Առավոտ շուտ գնացինք մատուռ, ապա հուշարձան, այնտեղից էլ եղեռնի հուշարձան: Գնացինք գյուղի կաթոլիկ ու առաքելական եկեղեցիները: Ապա ուղևորվեցինք դեպի արտեր՝ Էրիկի հեռախոսը գտնելու, բայց իզուր, ոչինչ չգտանք: Եկանք, արդեն երթուղային տրանսպորտը եկել էր: Իրերը հավաքեցինք և ուղևորվեցինք  Երևան:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s