Գարնան պարզ օրերից մեկն էր: Ավելի կոնկրետ Մարտի տասներեքը: Մեծանուն հայ գրեղներից մեկի ծննդյան տոնն էր: Չարենց: Այս մարդը թողեց հայ գրականության մեջ բավական շատ ստեղծագոր-ծություններ: ԵՎ  Ցանկանալով ևս մի անգամ վառ պահել մեր  հայ գործիչի անունը, աշխատանքը ՝ չարենցասերները հավաքվել էին Չարենցի արձանի մոտ, որը հիշեցնում է ՙՙԱմբոխները խելագարված՚՚ ստեղծագործությունը:Իդեպ ասեմ, որ առաջին անգամ տեսնելով այդ արձանը, միանգամից ընկա երկմտանքի և մտածմունքի մեջ: Սկզբում մտածում էի, որ կողքի այդ արձանները նրա տառապալից կյանքի դրվագներն են: Սակայն տանը պարզեցի, որ հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը.

ՙՙԵս եկել եմ դարերից ու գնում եմ հաղթանակած՚՚

: Չարենցասերների մի խումբ առանձնանում էր նրանով, որ նրանք հեծանիվներով էին: Քանի որ ես նույնպես հեծանվորդների խմբում էի, մեծ անհամբերությամբ սպասում էի ու մտածում.

-Երբ ենք գնալու վերջապես քշենք հեծոները ու մի լավ հավեսներս հանենք:

Տիար Բելայանը իհարկե շշմեցնում էր իր խոսակցական հմտություններով: Մեծ բավականությամբ եմ լսում նրա ճառերը, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են շատ խորը իմաստ: Հղման օգնությամբ կարող եք տեսնել Տիար Բլեյանի նյութը, ուղղված այդ պայծառ օրվան: Օրվա ընթացքում փորձում էի ակտիվ լինել նաև պարերի ժամանակ: Շատ եմ գնահատում  հայկական պարերը և շատ եմ սիրում: Երկար ճառերից, բանաստեղծություններից, պարերից հետո վերջապես մեր խումը ուրախացավ, որովհետև մենք պետք է ուղևորվեինք չարենցին նվիրված պարային  համերգի, որի մասնակիցները լինելու էինք հենց մենք: Ակտիվ պարային ռեժիմը  և հոնգնեցնում էր, և հայի խրոխտ ուժ էր փոխանցում: Ամենինչ լավ էր, միայն Վաչեի ՀԵ՜՜յ, ՀՈ՜՜Յն էր պակասում: Մի պահ մտածեցի, որ արևն ու քաղցը իրար հետ, միահամուռ ուժերով ուզում են ինձ տապալել: եղանակը ավելի էր տաքանում, իսկ մենք ավելի էինք հոգնում: Եվ երբ եկավ գնալու ժամանակը, հեծանիվ վարելու մի կաթիլ ուժ չունեի: Սակայն մեծ ուախությամբ համաձյնեցի զբոսնել ընկեր Հասմիկի և նրա չարենցասերներ ընկերների հետ:  Օրը ավարտվեց պիզա համտեսելով և մի փոքր հանգստանալով:  Ես կարողացա հաղթող ճանաչվել, որվհետև կարողացա հաղթել և քաղցին և կիզիչ արևային շոգին: Այսպիսով օրն անցավ խենթ, հաղթանակներով լի, ուրախ և հոգնած:

Ֆոտոշարքը՝ Անի Սարգսյանի