Մի մայրամուտի պատմություն կպատմեմ ձեզ:

DSCF7072

Հենց այս նոր սկիզբ առած մայրամուտի, որում կար թաքնված դեռ երկու օր, երկու մայրամուտ…

Այս պատմությունը տեղի է ունեցել Գյումրում: Մի շրջանակ ընկերների, որոնք Գյումրում անցկացրեցին երեք օր, երեք օր մի տան մեջ, որը մեղմ ասած այնքան էլ պատշաճ չէր, սակայն հենց այդ շրջանակի շնորհիվ նրանք ոչինչ չէին նկատում: Ուրախ մթնոլորտի մեջ բոլոր թերությունները վերանում են և այդ պահին արդեն կարևոր է դառնում տրամադրությունն ու հույզերը:

Մեր պատմությունը սկսվում է սովորական արևոտ, սակայն ոչ այդքան տաք, ես կասեի քամոտ մի օրվանից: Նարեկը, ով իր եղբոր Հայկի հետ պետք է ուղևորվեր Գյումրի՝ ճափորդության՝ վերջին իրերն էր դասավորում: Դուրս գալուն պես հիշեց, որ իրեր կային, որոնք մոռացավ, բայց այդ պահին հիշեց ընկերներին, որոնց հետ երեք օր անընդմեջ շփվելու էր, ծիծաղելու ու ապրելու և այդ պահին այդքան էլ կարևոր չդարձան նրա համար այդ իրերը:

Մի քանի րոպե շուտ հասնելով՝ Նարեկն անհամբեր դուրս եկավ մեքենայից ու աչքերով սկսեց զննել տարածքը, որպեսզի գտնի ընկերոջը՝ Համբարձումին / դե ինչպես միշտ Համբարձումը պարտաճանաչ ավելի շուտ էր հասել/: Գտնելով նրան՝ նրանք միասին տեղավորեցին իրերն ու մի փոքր ինչ զրուցելուց հետո ժամանակն էր, որ Գյումրին ընդուներ մի խումբ արտասովոր ընկերների: Ճանապարհն ինչ խոսք արագ ու աննկատ անցավ: Տրամադրությունը՝ սպասողական վիճակը, քանի որ ոչ ոք նրանցից  չգիտեին, թե մեզ ինչ է սպասվում : Հասնելով Գյումրի, տեսնելով իրենց բնակարանը, որտեղ իրենք պետք է ՙՙծիծաղեին՚՚ երեք օր,  շատ զարմացան: Թաց ու խոնավ պատեր, անհարմար միջավայր… Սակայն ուշադրությունն ընդհանրապես դրա վրա չեր կենտրոնացած: Ճամփորդությունը նոր էր սկսվում և խենթությունները, որոնք նրանք ամպայման պետք է անեին՝ դեռ առջևում էին:

#  էս ինչ տեղ ա, # սահմանափակ մարդիկ, # Ձիթողցոնց տուն-թանգարան

Պատմություւնը շարունակվեց Ձիթողցոնց տուն-թանգարանում: Այդ թանգարանից հետո Նարեկի մոտ առաջացավ մի հարց, որը շատ վաղուց արդեն կորել էր, սակայն սահմանափակ մարդկանց պատճառով այն նորից ծնվեց: Նա մտածում էր ՙՙ արդյոք հարց տալն ամոթ է, եթե նույնիսկ լսել ես ամեն ինչ տվյալ տեղի մասին, բայց հարց է ծագում, ինչ որ բան լավ չես հասկանում արդյոք, ամոթ է հարցնելը՚՚: Դե իհարկե  այդ կասկածները վերացան Նարեկի միջից, քանի որ նա ազատապաշտ մարդ է ու ազատապշտությունը կախված է նաև հարցասիրությունից: Չնայած այս ամեն ինչին՝ թանգարանում իսկապես կային հետաքրքիր տեղեր, որոնք հետաքրքրեցին նրան:

DSCF5448.JPGDSCF5449.JPG

DSCF5431DSCF5430

#Սև բերդ

Սև բերդում Նարեկի մոտ հատկապես  տպավորվեցին արևի ու երկնքի բռնոցին: Չնայած երկինքը կարողացավ բռնել արևին, սակայն վերջինս ամեն կերպ սողոսկում էր, փորձում էր ազատվել երկնքից…

 

DSCF7008

Սև բերդն այդքան հետաքրքրություն չպաճառեց Նարեկին, ինչքան որ մի ուրիշ խենթություն: Հետագայում Նարեկը հասկացավ, որ կյանքում ադքան չեր զբոսնել, ինչքան որ հենց այդ օրը՝ ՙՙ փամփուշտների՚՚ ճանապարհին: Երկուսից ավել ժամ նրանք թափառում էին մայրամուտի քաղաքով, փնտրտուքների մեջ… Հետաքրքիր ճանապարհ անցան: Կարծես բաժանվել էին խմբերի:  Նարեկը Տարոնին կյանքից էր պատմում, ասում, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ: Նրանց հետ նաև Մերին էր: Էդպես հետաքրքիր զրուցյով երեքով քայլում էին ու Տարոնին բացատրում այս կյանքի չարի ու վատի մասին:

Վերջապես հասանք ակտիվների՝ Համբարձումի խմբին, ով այդ օրն իրենց  ուղղություն էր տալիս:  Զրույցներն անդադար էին, տանջված, սակայն էներգիայով լի մի խումբ: Նրանց հաջորդ թիրախը՝ փամփուշտներից զարդերն էին…

# կայֆ,  #շատ սիրուն ա,  # փամփուշտներից զարդեր

Զարդերը պատրաստված էին փամփուշտներից շատ հետաքրքիր կերպով: Վարպետը՝ Արտակը հայրենիքում չէր: Նա Ֆրանսիայում ցուցահանդեսի է, իսկ այդ զարդերի մասին մեզ պատմեց նրա կինը: Ասում է, որ անտառում տեսել էն փամփուշտներ, բերել են տուն ու սկսել են օրիգինալ զարդեր պատրաստել…

Մի օրում այսքան բան տեսնելը, սովորելը, զգալը՝ երևի թե մեծ ուսում էր նրա համար:

Սակայն դեռ առջևում կար տանջալից գիշեր: Ինչու տանջալի՞ց, որովհետև կա Համբարձում…

# սպանելու եմ, # ուզում եմ քնեմ, # Հմբոոո

Գիշերվա  երեքն էր, մայրամուտն արդեն լքել էր ու հյուրընկալել գիշերը: Մի կողմից Արմենի վայրկյանը մեկ ՙՙ հաաաա-փչիի՚՚ ներ, մյուս կողմից՝ Համբարձումի տարօրինակ ձայններն ու աշխուժությունը:  Նարեկն ինչ ասես չարեց, որ իր գիժ ընկերը քնի, սակայն դա ավելի բարդ էր, ինչքան որ նա էր պատկերացնում: Վերջապես Համբարձումը հանգստացավ ու թողեց, որ մնացած բոլորը հանգստանան: Լռություն էր, և այդ կատարյալ լռության մեջ Արմենը… ՙՙ Հաաաա Փչիիիի՚՚…

#ձյուուուուն,  # խաղ ու կռիվ,  #Աշոցք

Աշոցքի դպրոցում սպասվում էր այսպես ասած չակերտավոր ՙՙ լավ ընդունելություն՚՚:  Գլխավոր նպատակը՝ կրթական փոխանակումներն էին : Լսվեց երաժշտությունը, սկսեցին պարել: Նարեկը պարբաշին էր ու շատ գոհ էր այդ պաշտոնից: Հաջորդ քայլը Աշոցքում՝ ձնագնդիկն էր, որին անհամբեր սպասում էր Համբարձումը: Վերջապես նրա անհամբերությունն ունեցավ վերջ: Երեխեքը սկսեցին իրար ձնով հարվածել, իսկ Նարեկը սկսեց էլի լուսանկարել այդ դավանքի երկու կողմերին…

Դավանք մավանք չգիտեմ, բայց հոգնած ու ճլորած, ջրի մեջ ճպճպալով գնացին տուն, թեյ ըմպեցին ու սկսեցին խաղեր խաղալ, զբաղվել, մինչև որ եկավ խմբերով մաֆիայի ժամը: Հանգիստ խաղացին, կարելի է ասել վայելեցին այդ օրը, որից հետո արդեն քնելու ժամն էր, սակայն ինչպես միշտ բոլորը քնեցին բացի իրենցից: Իրենցից ասելով հասկացեք Համբարձումին, Դավիդին ու Նարեկին և մի խումբ աղջիկներին: Գնացել էին աղջիկների սենյակ ու սկսել երգել պարել ուրախանալ…

Նոր օր, երրորդ օր… Դա նշանակում էր, որ ադրեն գնալու ժամանակն էր…

Ճանապարհին այցելեցին երկու գեղեցկագույն եկեղեցիներ, որոնք գտնվում էն Թալինում:

Եվ ինչպես ասում է Նարեկը՝

Գժերը հեռանում են, իսկ մայրամուտը՝ գալիս…

DSCF7047

 

Advertisements