Եվ այս թեժ օրերին, երբ շարունակվում էին քաղաքացիական անհնազանդությունները, գնացինք շեղվելու, սթափվելու ու կրթական, մշակութային փոխանակման: Չնայած դրան՝ անհանգստությունը ներսից խեղդում էր, հույզերը, երբ ոչինչ չենք կարող անել դեռ մի քանի օր:

Այս անգամ անհանգստանում, մտահոգվում էինք Վրաստանի Բոլնիս գյուղ-քաղաքից: Չնայած որ զբաղվածությունը, աշխատանքը շատ էր, շարունակում էինք հետևել Երևանում կատարվող գործողություններին, ապրում էինք Երևանով, բոլոր բողոքներով, ակցիաներով, անցուդարձով: Բոլնիսում էինք հայտնվել ՝ այս անգամ համերգի պատճառով, Երևանը, MSKH-ը ներկայացնելու, ցույց տալու, որ չնայած այս դժվարին օրերին, մենք կարողանում ենք ամեն ինչը դնել մի կողմ ու համախմբվել: Եվ այն երգը… Էնպես էր խաղաղեցնում, հանգստություն փոխանցում: Ամեն ինչից կտրվելու պատճառներից մեկը նաև էնտեղի բնությունն էր ու վրաց երեխաները:

IMG_9496

Ընկերական միջավայրը ցրում էր ամեն ինչ ու թողնում էր միայն մեր գործի, անելիքի հիշողությունները: Քառօրյա մտքերի ցրում-ճամփորդության երկրորդ օրվա գլխավոր իրադարձությունները վերսկսվեցին վաղ առավոտից… Համերգի օրն էր, խոսակցությունները հիմնականում հենց դրա մասին էին, մոռացել էինք ամեն ինչ, փորձում էինք ու փորձում: Սակայն մինչ համերգը մեզ սպասում էին հայակական և վրացական դպրոցներում, երգով ու պարով։

IMG_9651

Եկավ այդքան սպասված ժամանակը: Սկսեցինք նվագել ու ապրել այդ նվագով, այդ փոքրիկ դահլիճը միանգամից լցվեց սիրով, ջերմությամբ, մեր երգերով: Հաճելի էր լինել կենտրոնում և մեզ ուղղված ժպիտներ տեսնել: Մեր և մի քանի ուրիշ կատարումներից հետո միջոցառման կազմակերպիչները ունեին մի փոքրիկ մրցաշար Լիտվիայի մասին, որտեղ կարողացանք գրավել երկրորդ հորիզոնականը: Բազմազբաղ և հետաքրքիր օր էր բոլորիս համար:

Երրորդ օրը նվիրված էր Խաչեն գյուղին և մայրաքաղաք Թբիլիսիին: Չնայած նրան, որ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով չկարողացանք մի լավ զբոսնել, այնուհանդերձ հասցրինք տեսնել մի քանի կարևոր հաստատություններ, եկեղեցիներ, փողոցներ, խանութներ :))

Ու էլի վաղ առավոտ, էլի ճառագայթող լույսեր, որոնք չեն թողնում քնել, բայց դե …. Չենք եկել քնելու: Չորրորդ և ամենավերջին օրվա ընթացքում պետք է այցելեինք գերմանական ճարտարապետությամբ կառուցված տների թաղամաս, որտեղ հիմնականում տները դատարկ էին, անմարդաբնակ: Այստեղ քայլելուց, ծանոթանալուց, շրջելուց հետո ուղևորվեցինք դեպի Երևան:

Գերմանական ճարտարապետության մասին նկարաշարով…

Առաջարկում եմ նաև իմ ընկերների պատումներն ու նկարաշարերը.

Դավիթ Առաքելյան

Անի Ղազարյան

Միքայել Առաքելյան 1, 2

IMG_0579.JPG

IMG_0636.JPG

IMG_0635.JPG

IMG_0643.JPG

Եվ Նորից Երևան ու էլի թեժ օրեր, խառնիխուռն մտքեր, բայց այդ մտքերում պահպանվել են նաև այն չորս օրերը, որի ընթացքում մտքին կար մի բան՝ մի Բոլնիսի պատմություն:

გმადლობთ…
Advertisements