Չինաստանը աշխարհին հայտնի է իր բազմաթիվ հրաշալիքներով և առաջինը դրանցից թերևս մեծ պարիսպն է, ինչպես նաև` Պեկինի այգիները, Շանհայի երկնաքերերը, Լոյանի տաճարները և թվում է, թե  ամեն ինչ ուսումնասիրված է Չինաստանում, քանզի արդեն 21-րդ դարն է:Սակայն պարզվում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ, և Չինաստանի հենց կենտրոնում, Սիան քաղաքի մոտակայքում սփռված են մի քանի հարյուրի հասնող, տարբեր չափերի և ձևերի բուրգեր:

images-1

 Առաջին հիշատակումը դրանց մասին եղել է 1912թ-ին, երբ երկու առևտրականներ աշխարհին հայտնեցին Չինաստանում տեսած վիթխարի շինությունների մասին, որոնք նման էին բուրգերի: Ըստ նրանց դրանք 8-ն էին, և ամենաշատը նրանց վրա տպավորություն էր թողել դրանցից ամենամեծը, որի բարձրությունը գնահատում էին ավելի քան 300 մ, իսկ կողմերի երկարությունը 500մ, և այսքանով արդեն այն 2 անգամ մեծ է Քեոփսի բուրգից:

images-2

  Բուրգերի հաջորդ ականատեսը եղել է ամերիկացի մի օդաչու, որի ուշադրությունը1945թ-ին  թիչքի ժամանակ գրավել է մի մեծ և փայլող բուրգատիպ կառույց, որը ըստ նրա այնպիսի լույս էր արձակում կարծես մետաղից լիներ,  կամ որևիցէ յուրահատուկ քարից:

images

  Այդ պատմությունը, սակայն շուտով մոռացվում է առ այն պահը, երբ 1994թ-ին մի գերմանացի ճանապարհորդ մեկնում է այնտեղ և սեփական աչքերով տեսնում այդ հրաշք կառույցները: Նա նույնիսկ դրանց մասին գիրք է գրում, սակայն այդ գիրքը չի բավարարում մարդկանց հետաքրքրությունը, քանզի նույնիս նկարներ չի պարունակում իր մեջ: Եվ մնչև օրս տարբեր վարկածներ են առաջ քաշվում բուրգերի հետ կապված:Այս ընթացքում մի քանի հոգու է հաջողվել տեսնել բուրգերը և ըստ նրանց դրանք հիմնականում քողարկված են ծառերով, որպիսի ինչքան հնարավոր է բուրգի տպավորություն չթողնեն: Google earth-ի նկարներից երևում է, որ դրանց շրջակայքում մեծ թվով էլեկտրակայաններ են տեղակայված, գուցե հենց բուրգերն էլ հանդիսանու՞մ են էլեկտրականության աղբյուրը: Ահա  Google earth-ի բուրգերի կորդինատների հղումը «https://www.google.com/maps/d/viewer?mid=19FJI3bP6wwTP5Hcvk5DKkFCbOyk&hl=en_US&ll=34.31567347556223%2C108.90805550000005&z=10» : Իսկ ինչ վերաբերվում է դրանց կառուցման ժամանակաշրջանին ,նույնպես ստույգ տվյալներ չի հաղորդվում, և ենթադրվում է, որ դրանք եգիպտական բուրգերից ավելի հին են, քանզի ի տարբերություն վերջիններիս, շեղում ունեն միջօրեականների նկատմամբ, և դա հիմք է տալիս եզրակացնելու, որ կառուցվել են դեռևս այն ժամանակ, երբ երկրի առանցքը այժմյան դիրքում չէր գտնվում:

imgres

 Բուրգերին առնչվող շատ տեսակետներ կան, սակայն պարզ է միայն մի բան, որ Չինաստանի իշխանությունները անհայտ պատճառներով դրանք խնամքով թաքցնում են և շատ կցկտուր տեղեկություններ հաղորդում դրանց մասին: Մի քանի ճամփորդներ, ովքեր ուսումնասիրում էին չինական բուրգերը, ասում են, որ երբ որ մոտենում էին բուրգերին, իրենց մոտ սկսվում էր գլխացավ և իրենց ջիպիեսի սարքը անջատվում էր, բայց երբ բուրգերից հեռանում էին, ամեն ինչ կանոնավորվում էր։ Արդեն տասնվեց տարի է ինչ գիտնականները չեն կարողանում  պարզել ավելի քան չորսհարյուր բուրգերի ստեղծման և գոյության պատմությունը։ Ինչի՞ կամ ո՞ւմ  հետ է կապված այս ամեն ինչը, ինչո՞ւ է Չինաստանի կառավարությունն այս ամենը երկար տարիներ  թաքցնում։ Ինչո՞ւ են ստեղծվել հարյուրավոր բուրգեր դեռ պարզ չէ։

 

Տարօրինակ և անբացատրելի նյութի Աղբյուրները

Гигансткие пирамиды Китая

http://www.yaplakal.com/forum2/topic1045953.html

https://www.google.com/maps/d/viewer?mid=19FJI3bP6wwTP5Hcvk5DKkFCbOyk&hl=en_US&ll=34.37701343579377%2C108.68588797108464&z=21

http://review-planet.ru/2012/01/drevnie-kitajskie-piramidy-fotografii/

http://www.infokart.ru/karta-kitajskie-piramid

Նյութի հեղինակ՝ Նարեկ Արշակյան

ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան