Առաջարկիր հատված՝ քննարկելու համար

  • mas-arqayazn-u-axqaty
    • Կուշտ ստամոքսը ոչինչ չարժե, երբ խելքն ու սիրտը քաղցած են:
  • Կարծում եմ ամենագլխովորը դա խելքի և սրիտի կուշտ լինելն է, այլ ոչ թե փորի: Խելքը կուշտ է լինում, երբ գիրք ես ընթերցում, կատարում ես տարբեր խնդիրներ: Սիրտը լցվում է, երբ ինչ որ մեկին օգնում ես,անում ես այն, ինչը կարող է լցնել քո սիրտը:
    • Այսօրվա դասն ի զուր չանցնի ինձ համար — դու ի՞նչ դասեր կքաղեիր այս պատմությունից:
  • Պատմությունը շատ տխուր է: Այն աղքատ և հարստ խավերի մասին է: Ամպայման չէ, լինել աղքատ և դատարկ գլխով: Մարդը կարող է լինել աղքատ, բայց հարուստ սրտով, հոգով և խելքով: Պատմությունը սովորեցնում է, որ երբեք մի մտածիր վատի մասին: Միշտ փորձիր ի կատար ածել քո երազանքները, երբեք քեզ մի թերագնահատիր:
    • Ի՞նչ ես հասկանում տգիտությունից տանջվել արտահայտությունից:

    Տգետները միշտ եղել են ու միշտ էլ կլինեն, խնդիրն այնն է, որ մենք չդառնանք տգետ:  Տգիտությունից տանջվել արտահայտությունն իմ կարծիքով, անխելքությունից, անբան  ությունից, գիտելիք չունենալուց տառապելն է: Կյանքումս չի եղել, այնպես, որ ես տգիտությունից տանջվեմ, հուսով եմ չի էլ լինի: Մարդ կարող է հարուստ լինել, բայց աղքատ գիտելիքով, բարությամբ և սիրով:

Գլուխ  հինգերորդ — կարդալ տանը: