Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ է, որն իր յուրահատկություններով ընդհանուր տվյալ է հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ։ Բարբառը հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, երկրորդական  վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական էթնիկական ինքնագիտակություն ու ինքնանվանում և, ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր հայերենի շատ բարբառներ  միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն։

Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները, վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզի ուժեղ ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիչները։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։

Ես մի փոքր ծանոթ եմ Սիսիանի, Արցախի և Գյումրու բարբառներին: Եթե ուզում ես խոսել բարբառով, գոնե մեկ ամիս պետք է ապրես տվյալ բարբառը օգտագործող մարդկանց շրջապատում: Բարբառները լեզվի, հարստությունն են: Ես սիրում եմ, երբ որ իմ ներկայությամբ խոսում են տարբեր բարբառներով: Առաջին հերթին լսելը ծիծաղելի է, երկրորդ հերթին՝  հետաքրքիր: Ես տիրապետում եմ երևանյան բարբառին: Բարբառը կարող է օգնել բացահայտել, թե տվյալ մարդը որ տարածաշրջանից է: Իհարկե ես լավ չեմ կարողանում զանազանել, բայց կան բարբառներ, որոնք միանգամից կարողանում եմ տարբերել:

Հայերենի բարբառների ցանկ

 

աղբյուրները՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%BC

https://www.google.am/webhp?sourceid=chrome-instant&ion=1&espv=2&ie=UTF-8#q=%D4%B2%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80&*

https://hy.wikibooks.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6_%D5%A2%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80