Ես համաձայն չեմ <<ուսուցման կազմակերպումը >> 3-րդ կետի հետ, որն է

<< Դպրոցի ուսումնական խմբերը (դասարանները, ընտրությամբ և ակումբային խմբերը) կազմավորվում են Ծրագրովսահմանված կարգերով, այդ թվում՝ նաև հեղինակային մանկավարժության ներառական ուսուցման կազմակերպման: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սահմանված կարգով, ըստ հաստատված դասացուցակի ևժամանակացույցի>>: Համաձայն չեմ, քանի որ այս կետը շատ հաճախ խախտվում է ուսուցչուհիների և ուսուցիչների կողմից: Օրինակ մի քանի օր առաջ մաթեմատիկայի ուսուցչուհին իրեն լավ չէր զգացել և այդ առարկայի տեղը արեցինք ռուսերեն: Ըստ այս կետի բոլոր դասերը պետք է լինեն ժամատախտակով և դասացուցակով: Նա կարծում եմ, որ ամեն առարկայի կամ լեզվի համար պատք է լինի առնվազն 3 ուսուցիչ կամ ուսուցչուհի: Եթե մայրենի լեզվի դասաժամն է և ուսուցիչը կամ ուսուցչուհին բացակայում է ինչ- որ պատճառներով, կա փոխարինող ուսուցիչ կամ ուսուցչուհի, և ես ծրագրային բացթողում չեմ ունենա:

Նաև կարծում եմ,  որ<<ուսուցման կազմակերպումը >> պայմանագրի 5-րդ հոդվ ածի  4-րդ կետը չի պահպանվում: Ահա այդ  կետը ՙՙ բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով՚՚: Այս կանոնը կարծում եմ շատ հաճախ չի աշխատում ու պահպանվում, սակայն օգտագործվում է: Իմ կարծիքով պետք է վերացնել այս կետը, որովհետև դպրոց չհաճախելու պատճառը կարող է լինել խիստ անձնական, կամ տվյալ անձը չի հասցնում ուղղակիորեն տեղեկացնել  ՙՙ օրինապահ մարմիններին՚՚:

Համաձայն եմ աշակերտի իրավունքների պայմանագրում նշված բոլոր կետերին, որովհետև ամեն ինչ լինում է ճիշտ այնպես ինչպես նշված է այդտեղ: Անհամաձայնություններ չունեմ: