Բոլորս վախենում ենք… Վախն արդեն կուլ է տվել մեզ,  և մենք նրան ընդհունել ենք… Ամեն օր արթնանում ենք վախով ու քուն մտնում նրա հետ: Այսօրվա մեր հասարակությունը վախենում է խոսել, արտահայտվել, իր ԵՍ-ն ունենալ: Ումից ենք ժառանգել այս վախը, ումից պետք է վախենանք: Ուրեմն թշնամուց չենք վախենում, իսկ մենք մեզանից վախենում ենք:  Պետք է լինենք վստահ, երբեք չհանձնվենք… Շատերս ենք ասում ՙՙերբեք չհանձնվեք՚՚: Բայց ով է պահպանում այս կանոնը: Բոլորս վաղուց հանձնվել ենք, որ չենք կարողանում մեզ համար նորմալ պետություն ստեղծել: Կարծում եք՝ մեծակա՞ն հարցեր են, կառավարությունն ու պետությունը, մեր երկրի վատ ու անարդար վիճակը: Ո՜չ, ես կարծում եմ, որ ամեն երեխա հենց այս տարիքից պետք է իմանա այս ամենի մասին, որպեսզի վաղը չէ մյուս օրը կուլ չգնա ստին,, խավարին և կառավարությանը… Բոլորս ցցից կախված ենք, իսկ ցույցերն ու մնացած ամեն ինչը ցցից պոկվելու փորձերն են, սակայն մեր բռի տերերը, որոնք տիրացել են միայն երկրին, քանի որ մենք հոգով ազատ ենք, մեզնից ուժեղ են դուրս գալիս, կամ էլ մենք չենք դառնում մի բռունցք, մի ազգ…

Մեր երիտասարդությունը չի ցանկանում այդ ցցից կախվել և հենց նրանց շնորհիվ մենք արթնացել ենք, մենք չենք հանձնվում և համարյա  թե պոկվում ենք, բայց… Մի մոծակ խայթում է բոլորին և թունավորում… Գիտեք՝ ինչով ենք մենք տարբերվում փղից: Մենք դեռ չենք հանձնվել ու չենք էլ ցանկանում, մենք պայքարում ենք, բայց դավաճանները շատանում են, ազգի դավաճանները, ովքեր ուրիշ երկրների ցցերից են կախված…

Կյանքում գոնե ձեզ մեկ անգամ հարցրել եք՝ ո՞վ եք դուք, արդյո՞ք ձեզ ստիպում են, ենթարկվե՞լ եք…

Միշտ հիշեք՝

Այս կյանքում կամ դու քեզ են ենթարկվում, կամ դու ես ենթարկվում…

ՄԵՆՔ  ՀԱՅ ԵՆՔ, ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆՔ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ…

Միշտ հիշեք՝

Այս կյանքում կամ քեզ են ենթարկվում, կամ դու ես ենթարկվում…

ՄԵՆՔ  ՀԱՅ ԵՆՔ, ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆՔ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ…

Նարեկ Արշակյան