Զոհաբերում

Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ:

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Հետո երբ երկրորդը կմորթեին
երրորդը փորձեց փախչել

Հազիվ տասը մետր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսը կերա
Կյանքի համ ուներ:

  • Ինչպես ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:

Կարծում եմ հետաքրքրված, ոչնչից, ինչ- որ բան ստեղծող, հանարամատի և այլն…

  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով է՞լ ինչը կարող է կյանքի համ լինել:

Կարծում եմ ըստ հեղինակի ՙՙ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԸ՚՚ արտահայտությունը  նշանակում է չհանձնվել, միշտ փորձեր կատարել, ձգտել և հասնել նրան, ինչին- որ ցանկանում ես…