Կապոյտ

Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին —
Ոչ ծով է տեսեր — ոչ լիճ — ոչ երկինք
Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր —
Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք

Սեւ

Բոլոր գոյները — լոյսերը բոլոր
— Սէրերը բոլոր —
Երբ վանես կեանքէդ
Ահա թէ քեզի սեւը կը մնայ
— Բարով գործածես —

Արևելահայերեն

Կապոյտ

Թե  կարող  ես կապույտը  բացատրել  որդիս

Չի տես  էլ   ծով,  չի տես  էլ  լիճ  և  ոչ  էլ  երկինք

Ոչ  էլ   կապուտաչյա որդ  է  սիրել

Դուք  կապույտի  մասին  ինձ  հարցրեք:

Սեւ

Բոլոր  գույները   Լույսերը   բոլոր

Բոլոր  Սերերը

Երբ   կյանքիցդ  հանեց

Ահա    քեզ  սերն է  մնում

Բարով  օգտագործես:

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունները փոխադրել արևելահայերեն:
  • Բանաստեղծն ինչպե՞ս է բացատրում Կապույտն ու Սևը:

Կապույտ բառը հեղինակն արտաբերելով հասկանում է խաղաղություն, երջանկություն, սեր և այլն, իսկ սև գույնն ասելով հասկանում է խավար, անսիրտ, անլույս, անսեր…

  • Դու՛ ինչպես ես տեսնում այդ գույները:

Անկեղծ ասած  մտածում եմ հեղինակի նման…

Ստեղծագործական աշխատանք — Գրիր քո Գույնի (գույների) մասին:

 

Ամեն մարդ ունի իր հոգու, աշխարհի գույնը,  երանգը… Սիրելի գույնս կապույտն է, սկայն միշտ չէ, որ այդ գույնի մեջ եմ լինում: Ջղայն ժամանակ ես խավար միայն խավար ե տեսնում և այդ պահին դառնում եմ սև՝ ինչպես սև հովազն է լինում ազատության մեջ: Հանգիստ, խաղաղ ժամանակ, երբ լինում իմ աշխարհում, երազում եմ լինում եմ սպտակ և անմեղ, ինչպես պարզ երկնքի սպիտակ ամպերն են… Կարմիր գույնը խորհրդանշում է արյուն, ցավ, գուցե նաև մահ… Սակայն այս գույնն ինձ մոտ դեռ երբեք տեղի չի տվել: Իսկ իմ սիրելի կապույտը՝ նշանակում է ակտիվություն, չարաճճիություն, բայց դրա հետ մեկ տեղ խելք և գիտելիք… Ահա, թե ինչու եմ սիրում հենց այս գույնը: