«Ինչուիկների ամառային հանդիպումներ»  նախագծի շրջանակներում ես ևս   այցելեցի հինգ տարեկաններին: Խաղացինք, կարդացինք, իրար հեքիաթներ պատմեցինք:  Ես շատ ուրախ եմ իրենց հետ խաղալու հնարավորության համար, քանի որ փոքր երեխաներ շատ եմ սիրում: Այսօր / 29.06.2017 / արդեն երկրորդ անգամ այցելեցի նրանց և միասին ուրախ գուշակում էինք հանելուկներ, որոնց հեղինակը Հովհաննես Թումանյանն էր : Կարծում եմ նրանց էլ հետաքրքիր  և հաճելի է այսպիսի ուսուցողական, խաղային նախագիծը: Համոզված եմ, որ մեր հանդիպումները կունենան աշնանային շարունակություն: