1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից. ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ. ա) շաքարը գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը. ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան 
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության բ) խտության դ) ջերմահաղորդականության 
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ. ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է). ա) պլաստիլինը գ) գրաֆիտը բ) գինին դ) սև ռետինը 
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում. ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան. ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ. ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 
 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում