Ամանորի շեմին  ինչ ուզում ես արա, բայց հենց հնչում է հունվարի մեկի սկիզբը  ինքնըստինքյան տրամադրությունը բարձրանում է: Իմ կարծիքով ամանորը ուրախության, նոր հիմքերի, նոր պատմության սկիզբն է: Նվերներն ու սեղանի կենտրոնում դրված խոզի համեղ բույրով ու տեսքով ՙՙ բուդն՚՚ իհարկե շատ հաճելի են, սակայն դրանք կեղծավոր բաներ են: Կխաբեմ, եթե չասեմ, որ ՙՙ ինչքան շատ նվեր՝ էնքան լավ՚՚: Դա իսկապես էդպես է, սակայն այս տարի ընկալում եմ մի ուրիշ նվերի յուրահատկություն, մի ուրիշ նվերի տեսակ: Դա հոգուց, մարդու արարքներից եկող նվերներն են: Դրանք անմոռանալի ու անսպառ են, որոնք միշտ հիշվում: Ու հիշվում են ուրախությամբ… Ամանորը նոր ջերմության սկիզբն է, նոր սիրո, նոր ապրումների, ուրախության, ամեն ամեն ինչի…