Մոռացիր ինձ…

Ես կատարյալ հեռու անցյալ,

Ում հիշեցիր օրեր առաջ քո երկտողում…

Մոռացիր ինձ…

Ես անողոք մի առարկա,

Ում ստրկացրիր մարդկանց  դիմաց,

Ում ծաղրեցիր, ում խաբեցիր…

Ու հիմա դու քո երկտողում ինձ փորձում ես կրկին խաբել, օգտագործել…

Գուցե անցյալ, բայց քեզ համար…

Ես առաջվա հիմարը չեմ, ում խաբեցիր ապուշաբար,

Ես առաջվա ստրուկը չեմ, ում իջեցրիր մինչև գետին,

Որ ծնկաչոք ողջունեմ քեզ իմ անցյալի տիրուհի

Մոռացիր ինձ, անցիր, անցիր…

Դու խնդրում ես, որ քեզ ներեմ՝ քո արարքը  չերկմտելով.

Քանի անգամ քեզ ներեցի, քեզ պաշտեցի, քեզ սիրեցի,

Բայց դու նույն կերպ ախխ քայլեցիր, չփոխեցիր քո ուղին.

Մի օր եկար քեզ բնորոշ սառը դեմքով տվեցիր ինձ մի թերթիկ.

Քեզ բնորոշ սառը ձայնով ինձ ասացիր ՙՙ այդ թերթիկում քո սխալներն են, թերությունները,

Ուղղվիր արագ, ուղղվիր, ուղղվիր…՚՚

Ես հասկացա, որ սիրել եմ դատարկության, որ պաշտել եմ մի տիրուհու,

Որ պաշտպանել, հոգիս տվել ինչ-որ անխիղճ, անսիրտ մարդու,

Ում ներել եմ շատ անգամներ,բայց այս անգամ ես կլինեմ…

Այնպես անխիղճ, անյպես անգութ…

Քո արարքը ես կներեմ, բայց քո դեմքը ես չեմ ների.

Գնա, փախիր, որ չտեսնեմ մի կեղծավոր տիրուհու դեմք,

Ով չգիտի, թե ինչ է սեր, ով չգիտի, թե ինչ է խիղճ, ով չգիտի ներել, ներվել…