Չարենցի հեծանվով… Կամ Չարենցը հեծանվով: Երեկ տեսա Չարենցին հեծանիվի վրա քաղաքում շրջելուց: Հեծանիվ,Եղիշե, իրար լրացնում էին… Եվ իսկապես, ինչով ենք մենք պակաս Չարենցից: Մենք էլ ցանկացանք իրար լրացնել…  Ցանկությունը դարձավ գործ, իսկ գործն արդեն մեզ դարձնում էր մեծ գրողի մի մասնիկ:Սա հաջողություն էր ևս մեկ անգամ զգալ հոգին, որն ապրում էր և ապրում է: Զգալ հեծանիվի մասնկացությամբ: Երկար ճանանապարհներ, ձայներ, աղմուկ… Ինչ որ սպասվում էր… Չարենցյան ուսուցչուհիներ… Չարենցյան Մարալ, Չարենցյան Վարդուհի: Ընկեր ասելու փոխարեն ընտրում եմ այդ տարբերակն այս օրերին… Չարենցյան հոգով… Ճանապարհն այն երկար, որ անցնում էին հեծանվով՝ կանգ առավ Երևանյան ՙՙ թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի՚՚ լճի մոտ: Այդ օրն ամեն ինչ կապում էի նրա հետ և լիճը բացառություն չէր, որովհետև դրա մասին էլ Եղիշեն ժամանակին խոսել է, սիրելով աշխարհը, մաքրելով ճահճուտները, որպեսզի ժառանգները չսուզվեն ու սկսեն սիրել իրենց երկիրը և ի ցույց դնեն այդ սերը…

29137078_1962503620731797_5986097985200356976_n

Երևանյան քամին ուղորդում էր մեզ դեպի նրա հուշարձանը, դեպի հիշողություններ, դեպի ճերմակ Արարատ… Հուշարձանը նրա կյանքի մասնիկներից մեկն էր, որոնցից ևս մեկը փայլում էր արդեն նրա ՙՙ տան՚՚ պատերի ներքո, Չարենցյան տանը: Չհամարենք թանգարան, եկեք ասենք ՝ Չարենցյան տուն, հոգի… Ընթերցելով, կարդալով, արտասանելով ճանապարհն անցնում էր աշխույժ, ավելի հետաքրքացնում և ավելացնում հույզեր: Կտեսնե՞ք արդյոք մարդու, ով հեծանիվ վարելուց արտասանում է, այն էլ Չարենց: Ու երբ վարում ես փողոցներով երևանյան, ինչ որ զգացում մեջդ արթնացնում է ՙՙ Ես իմ անուշ Հայաստանի՚՚… Ինձ մոտ արթնանում է ՙՙՆարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա՚՚, որն ավելի է ոգևորում, լարում, հույս տալիս, որ Հոբելյարն ինձ նույնպես իմացել է, հիշել ու  գրել…

28-7.jpg

Ուղղակի փորձեցինք հիշել և հիշեցնել, որ մենք ունենք արնանման ծաղիկների ու վարդերի բույր, հնամյա քաղաքների հազարամյա քա՛ր և իհարկե… Ինչպես անհաս փառքի ճամփա Ես իմ Մասիս սարն եմ սիրում…