• Գտնել գազել-բանաստեղծության առանձնահատկությունները:

 

  • Գազել, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։ Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆեզի մոտ (XIV դար)։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան») և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

 

  • Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով: Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը: Մեկը սովորել անգիր:

անգիր՝

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հոգու հեռուն

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ

 

Կարդալով Չարենցի գազելներից ոմանք, հասկացա, որ  բանաստեղծությունները շատ զգացմունքային և թախծոտ են: Ընդհանուր գծերից մեկը, դա կապույտի և ոսկեգույնի նկատմամաբ ունեցած իր  արտահայտչաձևն է, որը տեսնում ենք  իր բանաստեղծությունների պատկերնային նկարագրություններում:

 

  1. Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
    Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:Թարթիչներդ թող չթարթեն միգում.
    Միգամած ու խոր աչքերդ փակիր:

    Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
    Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր…

Իմ կարծիքով բանաստեղծությունը Չարենցի քրոջ մասին է: Կարծում եմ նա այն բանաստեղծությամբ ուզում է քրոջը խնդրել, որ նա հանգստանա, փակի իր քչքերը ու հանգիստ քուն մտնի:

  1.  

    Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
    Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

    Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
    Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

    Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
    Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

Չարենցի այս բանաստեղծությունում զգում եմ թախիծ, սեր, բայց պակասում է սիրուն ջերմությունը, որը կարծում եմ նա չի ունեցել: Կարծես տենչում է մահին, ինչ որ մեկին կարոտում է, սակայն այդ մեկը էլ իր հետ չէ:

 

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ

Այս բանաստեղծությունը նույնպես սիրո և մահվան մասին է: Երկու իրար հակադարձ իրողություններ, որոնք շատ են հանդիպում Եղիշեի բանաստեղծություններում: Բանստեղծությունն ասում, որ քնարական հերոսը կորցրել է իր համար թանգ մեկին և արդեն չունի ոչ մի կարոտ: Ասում է, որ հին օրերը էլ հետ չես բերի, ոչինչ չես կարող փոխել:Մի օր մենք էլ պետք է մահանանք:

 

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույնչի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս — սառույց, սիրտսձյուն, — կրակի քուրա

 

ԿԱրծում եմ Տերյանն ուզեցել է բանստեղծության օգնությամբ, բացատրել սարերի վրա նստած ձյան մասին, որը պնդաճակատորտեն չէր ուզում հանձնվել և հալվել արևի կիզիչ ճառագայթներից: Ուշադրություն դարձնելով բանաստեղծության վերջին տողին, հասկացա, որ ոչ միայն սարերի գլխին այլ նարև Չարենցի սրտի վրայի ձյունն ուսառույսը չի ուզում հալչել արևի կիզիչ ճառագայթներից:

 

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում
Ծիածան:

 

Բանաստեղծությունը ատ կարճ է,սակայն պարունակում է իր մեջ մեխ խինդ ու ուրախություն: Կարծում եմ Եղիշեն այս բանստեղծությունը գրել է, երբ լազուր երկնքում տեսել է Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույնով ծիածան: