Բերմունդյան եռանկյունու բուրգերը

Բերմունդյան եռանկյունում գտնվող բուրգերը  հայտնաբերել են վաթսունական թվականներին՝ ամերիկացիների՝ Խորհրդային Միության հետ հրթիռային առճակատման ժամանակ: Այդ փաստը նրանք պահել են գաղտնի հատկապես  Խորհրդային Միությունից: Գիտական խումբը, որը կազմված էր օվկիանոսային փորձագետներից, երկրաբաններից և պատմաբաններից, եկավ եզրակացության, որ  օվկիանոսի մակարդակից 300 մետր խորության վրա գոյություն ունեն հնագույն քաղաքի ավերակներ: Նրանք որոշեցին, որ դա խորտակված Ատլանտիդան է: Ջրի տակ կատարելով չափումներ՝ նրանք հայտնաբերեցին շինություններ, որոնք նման են Գիզայի բուրգերին, բայց չափերով ավելի մեծ են և կառուցվել են 100 և ավելի  տոննա կշռող քարերեից:  Որոշ շինությունների վրա  հայտնաբերվել են եգիպտական հիերոգլիֆներ: Ենթադրվում է, որ այդ քաղաքը  կառուցվել է դասական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 480 թ.) սկզբում և անցել  ջրի տակ սառցե  ժամանակաշրջանի ավարտին: Մինչ ցայսօր ռոբոտների միջոցով շարունակվում են հետազոտական աշխատանքները: Գիտնականները հուսով են, որ մի օր կկարողանան բուրգերից դուրս բերել արտեֆակտեր, որոնք թույլ կտան պատկերացում կազմել Ատլանտիդայի բնակիչների մասին:

Ալյասկայի բուրգերը

Ոմանք  կարծում են, որ Ալյասկայի բուրգերը հորինվածք են, իսկ ոմանք վստահ են, որ իրականություն են: Լինդա Մուլտոն Խոուվը առաջին անգամ  հայտնել է մեծ տարօրինակության մասին՝ գտնված Ալյասկայում: Օբյեկտը հավանաբար 

հուղարկավորման բուրգ է և գտնվում է մոտավորապես 50 մղոն հեռու Մակ-Կինլի սարից : Նա հայտնում է, որ օբյեկտը շատ հին է,  և հայտնի չէ, թե ովքեր են դրա կառուցողները, և ով է այնտեղ թաղված: Սակայն նշում է, որ  այս կառույցը ավելի մեծ և ավելի հին է Քեոփսի բուրգից:Ինչպես հայտնում են, այն գտնվում է Ալյասկայի «Բերմունդյան եռանկյունում»: Այս բուրգերի գոյության մասին մենք կարող էինք չիմանալ, եթե հեռուստատեսության նորություններով չհայտնեին այդ մասին 1992 թվականին: Այդ ժամանակ ցուցադրվել է նյութ, որը վերաբերվում էր իր չափերով մի քանի անգամ Քեոփսի բուրգին գերազանցող  ստորգետնյա բուրգերի  հայտնաբերմանը  գիտնականների և երկրաբանների կողմից: Այս բացահայտումը  կատարվել է Չինաստանի կողմից  հայտարարված ատմային ռումբի ստորգետնյա փորձարկման  ընթացքում: Գիտնականները ցանկացել են տեղադրել մեծաքանակ սարքավորումներ՝ ռումբի փորձարկման ազդեցությունը գնահատելու  և Ալյասկայի որոշ տարածքի սեյսմիկ քարտեզը կազմելու համար:  Արդյունքում նրանք հայտնաբերել են ԲՈՒՐԳԵՐԸ: Բուրգերի հայտնաբերումը նաև գլոբալ տաքացման հետևանք է:  Սկզբում գիտնականները չէին հավատում, որ հայտնաբերվածը կառուցված բուրգ է: Երկարատև հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ  այս կառույցը  բնության օրենքներով կառուցված չէ, այլ օգտագործված են շատ լավ հղկված միաչափ քարեր: Ակնհայտ է, որ բուրգերը կառուցվել են կամ այսօրվա քաղաքակրթությունից ավելի զարգացած մարդկանց կողմից, կամ այլմոլորակայինների կողմից: Մինչև այսօր այդ բուրգերը լավ ուսումնասիրված չեն  և շատ գաղտնիքներ են դեռ պահում իրենց մեջ : 

Հայտնի Բուրգերի հետազոտություններից հետո, ինձ մոտ առաջացավ մի գաղափար:  Եթե հնարավոր լիներ բացահայտել բոլոր բուրգերը  (կարծում եմ բազմաթիվ բուրգեր դեռ բացահայտված չեն մարդկության կողմից), այնուհետև դրանք միացնել իրար գծերով, ապա շատ հավանական է, որ ստացված պատկերի միջոցով կստանանք ինֆորմացիա բուրգերի նշանակության  և կառույցների հեղինակների մասին: Նշեմ նաև, որ կատարել եմ հետազոտություններ  եգիպտական, չինական (1-ին մաս) (2-րդ մաս) և մեքսիկական  բուրգերի մասին:

Այսպիսով ես ավարտում եմ իմ հետազոտությունները  ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԲՈՒՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ: