բոսոր-կրակագույն

ղողանջ-զանգ

հրե-կրակի ճարակ դառնալ

հրկեզ-կիզիչ ջերմություն, տապ, շոգ

գալիք-եկող

 

  • Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Համարյա թե բոլոր օրերս անցնում են բոսոր ու կարմիր, մեծ աշխուժության մեջ: Ինքս ասելով բոսոր օր հականում եմ առույգ, աշխույժ, ուրախ օր: Կարմիր օրեր ծշատ չեն լինում, սակայն պատահում է: Սիրում եմ բոսոր օրերես, քանի որ դրանք խիդ ու ծիծխաղի մեջ են անցնում:

  • Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Բանաստեղծության ռիթմը շատ նուրբ և մելոդիկ է: Այն դանդաղ է,և տեղ-տեղ բարձր ռիթմով:

  • Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Կրակ կա սրտիս մեջ

Հազվադեպ է լինում, երբ կրակ է ծնվում սրտիս մեջ: Չեմ ցանկանում նշել, թե ինչ պետք է լինի, որպեսզի զգամ այդ կրակը: Մեկ ամիս առաջ այդ կրակը ևս մեկ անգամ ծնվեց և մինչ այսօր պահպանվում է: Իսկ կրակները լինում են տարբեր՝ ցավոտ, սիրելի,տխուր ու բարի: Ամենաշատը սիրում եմ սիրելի կրակս: Այդ կրակի մեջ պահվում են ինձ հետ կատարված ամենավառ հիշողությունները: Ամեն պայծառ իրադարձությունից մի վառ հիշողություն է ծնվում, որը գնում է սիրելի հիշողությունների մեջ: Մեկ ամիս առաջ ծնված կրակը բացեց իր հետ նոր դռներ, վառեց նոր ձևի-տեսակի խառրույկ: Դա սիրելու խարույկն էր: Չեմ ցականում բացել չակերտները՝ հայտնելով մանրամասները: Այդ խարույկին սպասում էի շատ վաղուց, սակայն նա չէր ցանկանում վառվել: Եղել են սիրելու փոքրիկ խարույկները, սակայն  իր ամբողջ ուժով երբեք չէր վառվել: Ես այն պահպանում եմ շատ զգուշությամբ, որպեսզի հանկարծ չհանգչի և ես չսառչեմ կյանքի այդ դաժան պատերի մեջ: Կարծում եմ՝ գալիս է ժամանակ, երբ այդ սիրելու խարույկը բոլորի մեջ վառվում է: Երբ այն վառվում է, պետք է զգույշ լինել, քանի դեռ ամբողջովին չի այրվել և ամեն վայրկյան կարող է հանգչել: Այդ իսկ պատճառով պետք է պահել այն շատ զգույշ, մեղմ սիրել ձեր կրակին, փայփայել և գուրգուրել, օգնել, որպեսզի այն թեժանա և արդյունքում ունենաս սիրո  մեծ խարույկ :