DSCF6072.JPG

«2800 խնդրով Երևան» նախագիծ

Գնալով տրանսպորտի խնդիրների հետքերով՝  «2800 խնդրով Երևան» նախագծի շրջնակներում հարցում ենք կատարել մեր քաղաքացիներից և վարորդներից: Ընկեր Մարալի հետ մեր նախագծային խմբով դուրս եկանք  և քայլեցինք Բաբաջանյան փողոցից մինչև Անդրանիկի: Մոտեցանք կանգառներում  երթուղայիններին սպասող ուղևոր քաղաքացիներին և երթուղայինների վերջին կանգառներում կայանած վարորդներին: Վարորդները չէին ցանկանում խոսել տրասնպորտների մասին: Նրանց անմիջապես վանում էր տեսախցիկը, իրենց ուղղած հարցերը: Նրանք միանգամից բացասական մոտեցում էին ցուցաբերում, երբեմն նաև արագ հունից դուրս գալիս: Իհարկիե, վարորդների աշխատանքը շատ լարված աշխատանք է, սակայն ինչպե՞ս կարող են այդքան արագ բռնկվող վարորդները մշտապես հարգալից մոտեցում ցուցաբերել ուղևորներին, ինչի մասին նրանք միաձայն փաստում էին: Կարծում եմ, որ նրանց «փախուստը» տեսախցիկից պայմանավորված էր վախի գործոնով:

 

Քաղաքացիների մեծ մասը դժգոհ է այսօրվա տրանսպորտի սպասարկման վիճակից, սակայն մարդիկ գտնվեցին,  ովքեր շատ գոհ են ստրանսպորտից և վարորդներից: Դա կարող է տարբեր պատճառներ ունենալ: Կան քաղաքացիներ, ովքեր իրենց կարծիքով խնդիրները քողարկելով վարորդներին լավություն են անում: Կամ կարող է լինել այլ տարբերակ: Օրինակ, երբ քաղաքացին միշտ օգտվում է նույն տրանսպորտից, որը բախտի բերմամբ միշտ լավ է սպասարկում:

Անձամբ վարորդները հաստատեցին, որ  տրանսպորտի մեջ չեն ծխում: Չնայած իրենց վստահ խոսքերին մեր աջքի առաջ կատարվում էր ուրիշ բան…

DSCF6107

 

«Ամրագոտի ինչու չեք կապում» հարցին՝ պատասխանեցին, որ անհարմար է ամրագոտիով վարելը: Քաղաքացիներին ուղղված «կցանկանայիք արդյոք, որ երթուղային տաքսիների փոխարեն լինեն ավտոբուսներ» հարցին մեծամասամբ պատասխանեցին՝ այո, քանի որ դրանք ավելի մեծ ու հարմարավետ են: Ինչու այս մասին չի մտածում կառավարությունը:

 

Կարծում եմ, որ կարելի է զարգացնել Հայաստանում մետրոյի կյանքը, սակայն քաղաքացիներից ոչ ոք այդ մասին չխոսեց: Մետրոն ավելի հանրամարավետ է, մեծ և արագ: Բոլոր զարգացած պետություններում մետրոները կարևոր դեր են խաղում: Մարդիկ ուշանալու խնդիր չեն ունենում, վարորդների հետ չեն առնչվում, խցանումների չեն բախվում:

Եթե կանգառներն ու մետրոները ավելի շատանան, գուցե տրանսորտի խնդիրը լուծվի: Կարծում եմ սա ամենահավանական և ամենագրագետ լուծումն է այս խնդրի վերաբերյալ: Մետրոն նաև իր ապահովությամբ ավելի բարձր տեղ է զբաղեցնում:

Սա Երևան քաղաքի մետրոյի սխեման է:

Похожее изображение

Երևանի քարտեզ…

Похожее изображение

Սա Տոկիոյի մետրոյի սխեման է:

Похожее изображение

Տոկիոյի քարտեզ…

Ճապոնիան Տոկիոյի քարտեզ